Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիոն ջենթլմենական համաձայնագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Միակ տարաձայնությունը պորտուգալացու աշխատանքը սկսելու ժամանակի հետ է կապված:

Մոուրինիոն արդեն ունի պայմանավորվածություն «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդի հետ, սակայն նախնական ոչ մի համաձայնագիր դեռ չեն ստորագրել: Ինչպես հայտնի է դարձել Manchester Evening News-ին, Մոուրինիոն արդեն չի կասկածում, որ փոխարինելու է Վան Գալին, բայց չգիտի, թե դա երբ է տեղի ունենալու:

Պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը ցանկանում է, որպեսզի իր հաճախորդն անցնի աշխատանքի, որքան հնարավոր է՝ շուտ: Նա կապի մեջ է մտել Վուդվորդի հետ, սակայն վերջինս դեռևս չի ցանկանում հեռացնել Վան Գալին մինչև մրցաշրջանի ավարտը:

26-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:

Մոուրինիոն դեկտեմբերին հեռացվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29