Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել Օբամեյանգին` անկախ Վան Գալի ճակատագրից

«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կփորձի գնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին: Ըստ Independent-ի տեղեկության, ակումբը մտադրվել է իրականացնել տրանսֆերը՝ անկախ այն բանից, թե ով կլինի գլխավոր մարզիչը: Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն է Լուի Վան Գալի, սակայն բացառված չէ, որ ամռանը հոլանդացին կլքի իր պաշտոնը:

Անգլիական գրանդը մտադրված է ծախսել գաբոնցի հարձակվողի վրա 60 մլն ֆունտ (մոտ 77.6 մլն եվրո):

Ավելի վաղ «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանց-Յոահիմ Վատցկեն հայտարարել էր, որ ակումբը չի վաճառի Օբամեյանգին նույնիսկ 100 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29