Բաժիններ՝

Կառա Ղազարյանն ամենայն լրջությամբ պատրաստվում է «Միսս աշխարհ» մրցույթին

Հայ մոդել Կառա Ղազարյանը Չինաստանում կմասնակցի Mrs. World մրցույթին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ մրցույթը տեղի է ունենալու մարտի 1-12-ը:

«Մրցույթը կկայանա Դունգուան քաղաքում: Մասնակցելու առաջարկն ստացել եմ «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանից, ինչի համար շատ շնորհակալ եմ: Նախընտրական փուլի վերջնական արդյունքների շնորհիվ ես պետք է ներկայացնեմ Հայաստանը հեղինակավոր Mrs.World մրցույթում, որին մեր երկիրը մասնակցելու է առաջին անգամ»,-նշեց Կառա Ղազարյանը:

Մոդելի խոսքով` ինքը մրցույթին մասնակցում է ամենայն լրջությամբ և մեծ պատասխանատվությամբ: Հայ պատվիրակի հավաստմամբ` մրցույթը բաղկացած է լինելու մի քանի` նորաձևության, ազգային հագուստի, տաղանդի և այլ փուլերից:

«Տաղանդի փուլում ներկայացնելու եմ 4 ոճերի միաձուլումից ստեղծված գեղեցիկ պար, որը բեմադրել է պարուսույց Աննա Թաշչյանը: Ներկայանալու եմ մայրիկիս` դիզայներ-մոդելավորող Նարինե Ղազարյանի ստեղծած հագուստներով»,-հավելեց նա` շեշտելով, որ ըստ նախնական տվյալների` մրցույթին մասնակցել է 50 երկրի ներկայացուցիչ:

Սա մասնագիտությամբ լրագրող Կառա Ղազարյանի առաջին միջազգային մրցույթն է: «Իմ մոդելային կարիերան սկսվել է Վրաստանում, սակայն գալով Հայաստան՝ սկսեցի ավելի պրոֆեսիոնալ մոտենալ ոլորտին»,-շեշտեց նա:

Kara Xazaryan (1) Kara Xazaryan (3) Kara Xazaryan (4)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս