ԴԱՀԿ-ն վաճառում է ևաև եգիպտական մոտիվներով սուրճի բաժակներ՝ իրենց ափսեներով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այժմ էլ եգիպտական հուշանվերներ է վաճառքի հանել։ Մասնավորապես, ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել եգիպտական մոտիվներով նկար-պապիրուս «Թութանհամոնի մեղրամիսը», առանց շրջանակի, գույնը՝ դեղին, լայնությունը՝ 39 սմ, երկարությունը՝ 60 սմ։ ԴԱՀԿ-ն վստահեցնում է, որ նկար-պապիրուսը լավ վիճակում է։

Բացի այս՝ ԴԱՀԿ-ն վաճառում է ևաև եգիպտական մոտիվներով սուրճի բաժակներ՝ իրենց ափսեներով, բաժակները դեղին են, մեջը՝ սպիտակ, ափսեները՝ դեղին, եզրագծերը՝ մուգ շագանակագույն՝ ոսկեգույն նախշերով, վրան՝ եգիպտական մոտիվներով նկար։ Սուրճի բաժակները 6 հատ են և վաճառվում են մեկ ամբողջական լոտով՝ 11.250 դրամ։ Մի խոսքով եթե այսպես շարունակվի, ապա ԴԱՀԿ-ը կամաց-կամաց վերածվելու է տոնավաճառի, միայն մեկ տարբերությամբ, որ այստեղ տեսականին այդքան մեծ չէ, եւ քանակն էլ սահ– մանափակ է՝ էժան գներով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս