
Վարդենյաց լեռնանցքը փակ է բքի պատճառով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն