ՀՅԴ-ի հայաստանյան և արտասահմանյան կառույցների միջև կռիվ է ընկել. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ կռիվ է ընկել Հայ հեղափոխական դաշնակցության հայաստանյան և արտասահմանյան կառույցների միջև։ Հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառույցները սուր տարաձայնության ունեն, ինչի պատճառը Հայաստանում ՀՅԴ-ի և իշխանությունների առաջիկա համագործակցությունն է։ «Մեզ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի դաշնակցականները կտրուկ դեմ են այդ համագործակցությանն ու ընդհանրապես ՀՀ իշխանություններին և գրեթե դադարեցրել են Հայաստանի կառույցի ֆինանսավորումը։ Մինչդեռ Ֆրանսիայի կառույցն ու հատկապես այդ կառույցի կարկառուն անդամ Մուրադ Փափազյանը կողմ են համագործակցությանը։

Ընդ որում, Ֆրանսիայում ոչ բոլորն են համամիտ Փափազյանի հետ, Հայաստանի դաշնակցականների քայլերը պաշտպանում են հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները, երիտասարդները դեմ են ոչ միայն ՀՀ դաշնակցականների այդ քայլերին, այլև սուր տարաձայնություն ունեն Ֆրանսիայի ՀՅԴ բուն կառույցի հետ։ Ի դեպ, սպասվում է, որ այս շաբաթ ի վերջո կհայտարարվի ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման մասին։ Այս երկու ուժերն այլևս չհամաձայնեցված հարցեր կարծես թե չունեն։ Մնում է, որ դաշնակցությունը հարթի իր ներսի խնդիրները»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս