Լոռիում տեղի ունեցած սպանությունից հետո միջպետական ավտոճանապարհին ինքնաձիգներով ոստիկաններ են հսկում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 22-ին սահմանամերձ Բաղանիս գյուղում՝ միջպետական ավտոճանապարհի եւ Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհի խաչմերուկում, հերթապահում էին  ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի 4-5 աշխատակիցներ: Պարզվեց` իրականացվող հսկողությունը կապված է փետրվարի լույս 22-ի գիշերը Լոռու մարզի Վահագնի գյուղի մոտ տեղի ունեցած սպանության հետ. հրազենից ստացած վիրավորումներից մահացել է այդ գյուղի 44-ամյա բնակիչ Նվեր Քոչինյանը: Այդ սպանության մեջ կասկածվում եւ  իրավապահների կողմից որոնվում է Վահագնիի բնակիչ Արմեն Կախյանը: Վերջինիս ընտանիքի 7 անդամները 2000թ. հունվարի 28-ին Վահագնիում անհայտ անձանց կողմից սպանվել էին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29