Բաժիններ՝

Ավտովթար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում

Փետրվարի 23-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Opel Astra G” մակնիշի 34 RV 145 (վարորդ՝ Վ. Ծ., ծնվ. 1987թ.) և “Mercedes E124” մակնիշի 29 LU 735 պետհամարանիշերի (վարորդ՝ Գ. Պ., ծնվ. 1981 թ.) ավտոմեքենաները:

“Mercedes E124” մակնիշի ուղևորներ՝ 1987 թ. ծնված Ս. Պ.-ը և 1986 թ. ծնված  Ա. Ա.-ը  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են “Սբ. Գր. Լուսավորիչ” բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29