Նաիրա Զոհրաբյանը «կողմ» չի քվեարկի ՄԻՊ թեկնածուին, բայց «դեմ» էլ չի քվեարկի

«Մեր քաղաքական մշակույթն է աղճատված և այնքան այլսաերված, որ երբ ՄԻՊ զեկուցում ինչ-որ մի հատված սատարում է այս կամ այն պետական ինստիտուտի գործունեությունը, անմիջապես ընդդիմադիրները տվյալ օմբուդսմենին հռչակում են իշխանության կամակատարը, դրածոն, մանկլավիկ, դրանով հարցը փակվում է, և հակառակը՝ երբ պետական որևէ ինստիտուտի հանդեպ լինում է քննադատություն ՄԻՊ զեկույցում, անմիջապես պետական տվյալ ինստիտուտները հարձակվում են ՄԻՊ վրա և նրան հայտարարում ամենաանհաջող կադրը»,- այսօր ԱԺ նիստում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ չի հավատում, որ ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը կկարողանա դիմակայել երկու կողմի ճնշմանը և իր թերհատվատությունը պայմանավորեց նախկին 3 պաշտպանների տխրահռչակ փորձերով:

Ն.Զոհրաբյանը հայտարարեց, որ կողմ չի քվեարկի Թաթոյանի թեկնածությանը, որովհետև չունի երաշխիք, որ Հայաստանում կա քաղաքական այն մշակույթը, որն այս ինստիտուտը կկայացնի: Միաժամանակ ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ խմբակցությունում շատ երկար է քննարկվել այս խնդիրը, եղել են բազաթիվ տեսակետներ, իսկ ինքը «դեմ» չքվեարկելով՝ Թաթոյանին տալիս է շանս՝ ինտիտուտը կայացնելու: «Բարգավաճ Հայաստանը քվեարկելու է ազատ՝ յուրաքանչյուրն իր խղճի մտոք»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս