«Անդեմ մարդ». Զարուհի Փոստանջյանն այսպես որակեց ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին

Ազգային ժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկումը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անվանեց քննարկում ոչ թե ՄԻՊ թեկնածուի, այլ ՀՀԿ կողմից ՄԻՊ նշանակման վերաբերյալ, այլապես, ըստ նրա, թեկնածուները մի քանիսը կլինեին:

Զ.Փոստանջյանի խոսքով՝ նշանակումը նախկինում կատարվում էր նախագահի կողմից, իսկ Սահմանադրության փոփոխությունից հետո կատարվում է կուսակցապետության կողմից: Պատգամավորը նշեց, որ ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը շուրջ 2 տարի կատարել է ՀՀԿ քաղաքականության սպասարկումը՝ թույլ չտալ, որ արձանագրվի, որ ՀՀ-ում կան քաղհալածյալներ և կամ, որ Հայաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կովենցիայի դրույթները:

Ըստ Զ.Փոստանջյանի՝ տարիներ շարունակ Հայաստանում մարդու իրավունքների զանգածային խախտումներ են եղել, բայց Թաթոյանը ոչ մի հայտարարություն չի արել: Պատգամավորը ՄԻՊ թեկնածուին «անդեմ մարդ» անվանեց: «Իշխանության փաստաբանն ինչպե՞ս կարղ է դառնալ մյուս կողմի փաստաբանը»,- հարցադրում արեց Զ.Փոստանջյանը՝ հավելելով, որ ՄԻՊ պաշտոնում Թաթոյանի հաստատումամբ մենք չենք ունենա այն ՄԻՊ-ին, որը կպաշտպանի քաղաքացիների շահը և սա հերթական չինովնիկի նշանակումն է:

Տեսանյութեր

Լրահոս