Բաժիններ՝

10 նշանակալի ցիտատներ կյանքի իմաստի մասին կուլտային «Ֆորեսթ Գամփ» ֆիլմից

1994թ. հուլիսի 6-ին առաջին անգամ էկրան բարձրացավ ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի «Ֆորեսթ Գամփ» ֆիլմը, որը միանգամից բարձր գնահատականի արժանացավ արհեստավարժ կինեմատոգրաֆիստների և կինոքննադատների կողմից: Ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է 6 արձանիկի: Ֆիլմի գլխավոր հերոսը ազնիվ և բաց սրտով պատանին դառնում է 20-րդ դարի ամերիկյան պատմության կարևորագույն դեպքերի մասնակից: «Ֆորեսթ Գամփը» ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում 76-րդն է:

1. Իմ մայրը միշտ ասում էր, որ կյանքը նման է շոկոլադե կոնֆետների տուփի. երբեք չես իմանա, թե ինչ կա ներսում: 1_640x434

2. Իմ մայրը միշտ ասում էր, որ մահը կյանքի ընդամենը մի մասն է: 2_640x427

3. Ես այդքան էլ խելացի չեմ, բայց ես գիտեմ, թե ինչ բան է սերը: 3_640x419

4. Չեն լինում վատ ժամանակներ, լինում են վատ մարդիկ: 4_640x427

5. Վիետնամում ինձ դուրս էր գալիս այն, որ միշտ տեղ կար գնալու: 5_640x361

6. Թույլ մի տուր մարդկանց ասել, որ նրանք ավելի լավն են քեզանից: Եթե Աստված ցանկանար բոլորին միատեսակ ստեղծեր, նա բոլորին ոտքերի հենակներ կհագցներ: 6_640x272

7. Իմ մայրը միշտ ասում էր, որ մարդու մասին կարելի է դատել ըստ նրա կոշիկների. ուր է նա գնում, որտեղ է նա եղել… Ես շատ կոշիկներ եմ ունեցել…

8. Իմ մայրն ասում էր, որ մարդուն պետք է շատ քիչ փող: Իսկ մնացածը` այնպես, պարծենալու համար: 7_640x264

9. Ես վազում էի, որովհետև պետք էր վազել: Ես չէի մտածում այն մասին, թե դա ուր ինձ կհասցնի: 8_640x360

10. Թող անցյալը անցյալում և գնա առաջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս