Երևանի Ազատամարտիկների պողոտայում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով

Փետրվարի 21-ին, ժամը 04.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների պողոտայում (Դիմիտրովի փողոց)՝ Էրեբունի ամրոցի մոտակայքում, ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան կայանված է եղել Ազատամարտիկների պողոտայի թիվ 26 տան մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.43-ին, մարվել՝ 05.05-ին: Այրվում է Ազատամարտիկների պողոտայի թիվ 26 տան մոտակայքում կայանված Նաիրա Սիմոնյանին պատկանող Toyota Camry մակնիշի 34RV986 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածն՝ ամբողջությամբ և սրահը` մասամբ, վնասվել է ավտոմեքենայի դիմապակին:

Հրշեջ-փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29