Հունվարին Հայաստանից հեռացել է 6300 մարդ
Հայաստանի Քաղաքացիական ավիացիան հրապարակել է ավիափոխադրումներին վերաբերող տվյալները: Օդային ճանապարհով ուղևորափոխադրումների ցուցանիշները վկայում են, որ այս տարի արտագաղթը Հայաստանից ավելի մեծ տեմպերով է սկսվել:
Ըստ վիճակագրության՝ այս տարի հունվարին օդային ճանապարհով («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ) Հայաստան է ժամանել 66 հազար 624 մարդ, իսկ մեկնել է 72 հազար 948 մարդ: Տարվա առաջին ամսվա ընթացքում ուղևորահոսքերի բացասական սալդոն եղել է 6324 մարդ: Նույն տվյալների համաձայն, 2015թ. հունվարին օդային ճանապարհով ժամանել էր 64 հազար 222 մարդ և մեկնել՝ 69 հազար 352 մարդ: Բացասական սալդոն կազմել էր 5130 մարդ: