
«Մերսեդես»-ի ապակին կոտրել և սրահից գումար է գողացել

Փետրվարի 12-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1967 թ. ծնված Հարություն Ն.-ն և հայտնել, որ ապակին կոտրել և իրենց շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են գումար:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 18-ին, ժամը 12.25-ին, Շահումյան փողոցի թիվ 46/1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Սարո Ս.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է: