Բաժիններ՝

Կանանց պայուսակներից դրամապանակները գողացողին հայտնաբերեցին

Փետրվարի 10-ին, ժամը 22.40-ին, 1970 թ. ծնված Նունե Հ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 5 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ գումար է եղել:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն, ով փետրվարի 18-ին, ժամը 12.30-ին, Աբովյան փողոցի թիվ 22 հասցեից բերման է ենթարկվել բաժին:
Փետրվարի 17-ին, ժամը 20.15-ին, 1969 թ. ծնված Հասմիկ Հ.-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բնակարանի բանալիները և բանկի պլաստիկ քարտը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը նույնպես կատարել է Գոռ Պ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29