Յացենյուկն իրեն համեմատել է Մարգարեթ Թետչերի հետ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն իր վարկանիշը համեմատել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի վարկանիշի հետ:
Ըստ «112 Украина»-ի, այդ մասին Արսենի Յացենյուկն ասել է տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում: «Դիտարկեք խորհրդարանի, նախագահի և կառավարության վարկանիշները. բոլորս նույն իրավիճակում ենք, որովհետև իշխանությունների նկատմամբ համընդհանուր դժգոհություն կա: Այդպես եղել է յուրաքանչյուր երկրում»,- ասել է Յացենյուկը՝ անմիջապես հավելելով. «Ես ուսումնասիրել եմ Մարգարեթ Թետչերի, Բալցերովիչի, Կոմորովսկու, Կվասնեվսկու վարկանիշներն իրենց կառավարման օրոք անցկացված բարեփոխումների շրջանում: Ճիշտ նույն պատկերն է»,- նշել է նա:
Ուկրաինայի վարչապետը հավաստիացրել է, որ հեշտությամբ հրաժարական կտար, սակայն նրան խանգարում է զբաղեցրած պետական դիրքը, հաղորդել է «Գազետա.ռու»-ն: