Բաժիններ՝

Մեղրու բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել առաջին նորածինը

Օրեր առաջ բացված Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում այսօր գրանցվել է առաջին երեխայի ծնունդը:

Ագարակ քաղաքի բնակչուհի առաջնածին Մ. Գ-ն լույս աշխարհ է բերել 3500գ քաշով, 51 սմ հասակով առողջ տղա:

Ծնունդն ընդունել է Մեղրու բժշկական կենտրոնի երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մանկաբարձ-գինեկոլոգ՝ Մարտին Խաչատրյանը:

Նշենք, որ հանրապետության նախագահի մարզերի համաչափ զարգացման ծրագրի իրականացման արդյունքում Սյունիքի մարզի բոլոր համայնքների բնակիչները ստիպված չեն լինի որակյալ բժշկական օգնություն ստանալու համար հասնել մայրաքաղաք, նրանք հնարավորություն ունեն ախտորոշվելու և բուժվելու տեղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29