Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է սիրիացի քրդերի մասին ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխության մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Սիրիայի քրդերի՝ «Դեմոկրատական միություն» կուսակցության նկատմամբ փոխվել է ու Վաշինգտոնը նրանց ոչ հուսալի գործընկերներ է համարում:
Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Սիրիայի քրդերին էր մեղադրել փետրվարի 17-ին Անկարայի ահաբեկչության իրականացման մեջ, սակայն «Դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ Սալիխ Մուսլիմը հերքել է այդ մեղադրանքները:

«Մենք բավարարված ենք ԱՄՆ-ի ղեկավարության դիրքորոշմամբ, որը հայտարարել է ահաբեկչական «Դեմոկրատական միություն» կուսակցության ոչ հուսալի լինելու մասին: Վերջապես ԱՄՆ-ը հասկանում է խնդրի էությունը: Մենք շատ բավարարված ենք նրանով, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ունեցած զրույցի ընթացքում, թեև մասնակի, սակայն, այնուամենայնիվ, նա փոխել է իր դիրքորոշումը «Դեմոկրատական միություն» կուսակցության նկատմամբ»,- Anadolu գործակալությունը մեջբերել է Չավուշօղլուի արած հայտարարությունը Թբիլիսիում, որտեղ նա գտնվում է այցով:
Նա ափսոսանք է հայտնել, որ Անկարան ու Վաշինգտոնը տարաձայնություններ ունեն այն հարցում, թե որ կազմակերպություններն է հարկավոր համարել ահաբեկչական:
Նա հավելել է, որ ցանկացած համագործակցություն ահաբեկիչների հետ  ավելի վտանգավոր երևույթ է, քան «Կարմիր գլխարկի շփումը գայլի հետ հայտնի հեքիաթում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29