Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ամռանը վաճառել Ռունիին

Manchester Evening News-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտորում է ամռանը հարձակվող Ուեյն Ռունիին Չինաստանին վաճառելու մասին:

Աղբյուրի տվյալներով՝ «կարմիր սատանաները» կհամաձայնեն բաժանվել 30-ամյա ֆուտբոլիստից այն դեպքում, եթե գտնեն իրենց կոմերցիոն գործընկերներին ձեռնտու փոխարինող:

Մանկունյանցիներին անհրաժեշտ է ուժեղանալ աստղային ֆուտբոլիստով, ով պետք է ֆինանսական օգուտ բերի գործընկերներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Շանհայ Տելեյսը» պատրաստ է Անգլիայի հավաքականի ավագին վճարել շաբաթական 500 հազար ֆունտ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29