
«Հանցավոր խմբի» գործով կալանավորված Աղասի Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել. նա իրեն մեղավոր չի ճանաչում

ԱԱԾ կողմից վնասազերծված «հանցավոր խմբի» գործով կալանավորված Աղասի Մարտիրոսյանը փետրվարի 15-ից հացադուլ է հայտարարել: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Լիանա Բալյանը՝ նշելով, որ Աղասի Մարտիրոսյանը գտնում է, որ իրեն անօրինական են պահում կալանքի տակ: Նրա փոխանցմամբ՝ Աղասի Մարտիրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ցուցմունք չի տալիս:
Փաստաբանի խոսքով՝ փետրվարի 5-ին երկարացվել է Աղասի Մարտիրոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս որոշումը փաստաբանը բողոքարկել է վերաքննիչ դատարան, որը փետրվարի 19-ին դատական նիստ է նշանակել: Բողոքը կքննվի դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ: