
Աֆղանստանում կրակ են բացել ռուսական «Մի-8» ուղղաթիռի ուղղությամբ

Անհայտ անձինք զենքից կրակել են ռուսական «Մի-8» ուղղաթիռի ուղղությամբ, երբ այն վայրէջք է փորձել կատարել Աֆղանստանի Կունդուզ քաղաքի օդանավակայանում, հայտնում է Lenta.ru-ն:
Ուղղաթիռում գտնվել են անձնակազմի 4 անդամներն ու ուղևորները: Ոչ ոք չի տուժել: Օդաչուներին հաջողվել է թռչել կրակի գոտուց հեռու:
Ուղղաթիռի զննության ժամանակ դրա վրա հայտնաբերվել են փամփուշտների հետքեր պոչի հատվածում, ֆյուզելյաժում ու վառելիքի բաքի վրա:
«ՅուՏեյր» ընկերության ուղղաթիռը թռիչք էր իրականացնում ՄԱԿ-ի առաքելության պայմանագրի համաձայն: