Բաժիններ՝

«Ես երջանիկ եմ «Ռեալում», ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում». Կրիշտիանու Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է իր բարոյական վիճակի և ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան ակումբի հեռանկարների մասին:

«Ես երջանիկ եմ «Ռեալում»: Ինչպե՞ս կարող է այլ կերպ լինել: Ինձ աջակցում են հիանալի երկրպագուներ, ես միշտ դաշտում եմ, երբեմն գոլ եմ խփում և, ընդ որում, խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում:

Էլ ի՞նչ է պետք փնտրել: Բոլոր մրցաշարերում «Ռեալը» ֆավորիտ է հանդիսանում: Մեր թիմը բոլորից ավելի հաճախ է հաղթել Եվրոպական չեմպիոնների գավաթը: Այս տարի մենք շարունակում ենք պայքարը տիտղոսների համար` ներառյալ Իսպանիայի առաջնությունը»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս