Բաժիններ՝

Նոր համակարգչային վիրուսը կարող է հազարավոր սարքեր ախտահարել

Փորձագետները հայտնաբերել են նոր համակարգչային խոցելիություն, որից կարող են տուժել հարյուր հազարավոր Էլեկտրոնային սարքեր, հավելվածներ եւ ծառայություններ: Խնդիրն իրենց բլոգում նկարագրել են Google-ի փորձագետները: Ըստ BBC-ի՝ չարագործները կարող են համատարած օգտագործվող համակարգչային կոդի միջոցով վերահսկողություն ստանալ օգտատերերի սարքերի նկատմամբ: Խնդիրը հայտնաբերել են glibc-ում. դա տարբեր կոդերի բաց պահոց Է, որոնք օգտագործվում են Համացանցին միացվող սարքերում:

Այդ նույն կոդն ընկած Է ծրագրավորման շատ լեզուների, օրինակ՝ PHP-ի կամ Python-ի հիմքում: Դա պոտենցիալ սպառնալիք Է ստեղծում մի ամբողջ շարք կայքերի եւ ծառայությունների համար. ցանցահենները կարող են «կոտրել» համաշխարհային վիրտուալ համակարգերի զգալի մասը կամ Էլ վերահսկողություն ստանալ դրանց նկատմամբ:

Google-ի ինժեներները Red Hat-ի անվտանգության մասնագետների հետ համատեղ մշակել են ծրագրային ապահովում, որը կարող Է լուծել խնդիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս