ԱԱԾ ծերակույտը նեղսրտած է Գեորգի Կուտոյանի նշանակումից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Գեորգի Կուտոյանի նշանակումը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում միանշանակ չի ընդունվել: Ուժային կառույցների հնաբնակները՝ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի ղեկավարությամբ, դեմ են նման պատասխանատու պաշտոնում դրսից մարդ բերելուն, առավել եւս՝ երիտասարդ կադր նշանակելուն: ԱԱԾ ծերակույտը ինչ-որ տեղ նաեւ նեղսրտած է, որ այսքան տարի է՝ աշխատում են, սակայն իրենց ներսում չգտան արժանի մեկին, ում կնշանակեին ԱԱԾ ղեկավար: Բայց քիչ չեն նաեւ այս նշանակումից ոգեւորվածները: ԱԱԾ աշխատակիցների երիտասարդ թեւը ոգեւորված է, մասնավոր զրույցներում նշում են, որ Կուտոյանի նշանակումը կարող է նոր շունչ բերել ԱԱԾ-ին, փրկել լճացումից ու քանդել սովետական «ԿԳԲ-ական» համակարգը: Կուտոյանը երիտասարդների հույսերը կարդարացնի, եթե փոփոխություններ անելու կամք ունենա եւ իհարկե նախագահի «դաբրոն», թե չէ միայն երիտասարդ լինելը բավական չէ։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս