Բաժիններ՝

500 տարի ապրող կակղամորթները գլխավորել են երկարակյաց էակների ցուցակը

Arctica islandica ծովային երկփեղկ կակղամորթը, որը բնակվում է Ատլանտյան եւ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրերում, հնարավոր է, ամենաերկարակյաց էակն է Երկրի վրա. դրա տարիքը կարող է հասնել 500-ի: Time հանդեսն իր վերջին համարում այս կակղամորթին, որի չափերը չեն գերազանցում չափահաս մարդու բռունցքից, դրել է առաջին տեղը երկարակյաց-օրգանիզմների ցուցակում:

«Հետազոտողներից ոմանք կարծում են, որ այս կակղամորթի երկար կյանքի գաղտնիքը պրոտեինները քայքայումից աշտպանելու՝ ունակությունն Է, որոնցից բաղկացած է դրանց մարմինը,- հաղորդել է հանդեսը:- Պաշտպանության այս մեխանիզմը, եթե դա հաջողվի ըմբռնել, կարող է ուղի բացել Ալցհայմերի հիվանդության եւ տարիքով պայմանավորված այլ հիվանդությունների բուժման համար»:

Հանդեսի կազմած երկարակյացների ցուցակում երկրորդ տեղում հայտնվել է գրենլանդյան կետը, որի կյանքի տեւողությունը կարող Է հասնել 200 տարվա: «Այս ծովային կաթնասունի առանձնահատկությունն այն Է, որ դրա, ինչպես նաեւ փղի մոտ, քաղցկեղային հիվանդություններ գործնականում չեն առաջանում»,- նշել է հրատարակությունը: Ցուցակի երրորդ հորիզոնականը բաժանել են հսկա կրիաները, որոնց կյանքի տեւողությունը հասնում Է 100 տարվա, եւ ծովային կարմիր ոզնիները, որոնք բնակվում են Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում:

Չորրորդ տեղում են կենդանական աշխարհի այնպիսի տարբեր ներկայացուցիչներ, ինչպիսիք են փղերը եւ թութակները՝ 70 տարի կյանքի տեւողությամբ: Փետրավորների թվում ամենաերկարակյացը համարում են կակապոյին կամ բվանման թութակին, որը բնակվում է Նոր Զելանդիայում. այս տեսակի որոշ առանձնյակներ ապրում են մինչեւ 90 տարի եւ, ինչպես կարծում են հետազոտողները, դրանց երկարակեցության գաղտնիքը դանդաղ կենսական ցիկլն է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս