
Վանիկ Ավետիսյանը` ծանրամարտի Հայաստանի չեմպիոն

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:
Մրցումային երրորդ օրը հարթակ դուր եկան 69 կգ և 77 կգ քաշային կարգ ունեցող ծանրորդները:
69 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Վանիկ Ավետիսյանը (305 կգ), իսկ 77 կգ քաշայինների պայքարում լավագույնը Ժորժ Եղիկյանն էր (310 կգ):
Փետրվարի 17-ին հարթակ դուրս կգան 85 կգ և 94 կգ քաշային կարգ ունեցող մարզիկները:
ՀԱՕԿ լրատրվության բաժին