
Միխայիլ Գալուստյանն իր կնոջը 120 հազար ռուբլի արժողությամբ ժամացույց է նվիրել

Աշխարհի ամենառոմանտիկ օրը` Սուրբ Վալենտինի տոնին շոումեն և դերասան Միխայիլ Գալուստյանն իր կնոջ համար 120 հազար ռուբլի արժողությամբ ոսկե ժամացույց է գնել, հաղորդում է «7 дней»-ը:
Պատահական չէ, որ Միխայիլը հենց ժամացույց է ընտրել: Վիկտորիան միշտ ուշանում է, այդ պատճառով էլ շոումենը հույս է հայտնել, որ նոր ժամացույցը կարող է օգնել նրան դառնալ ավելի կազմակերպված:
Ի դեպ Միխայիլը չի թաքցնում, որ շատ խանդոտ է:
«Ինձ համար շատ կարևոր է, որ ես Վիկտորիայի առաջին տղամարդն եմ: Գուցե դա շատ պահպանողական հայացք է և ինչ-որ մեկը կարող է ասել, որ այդպես մտածում են գյուղում: Այդպես է նաև դուստրերիս հետ: Ես վստահ եմ, որ եթե ինչ-որ մեկը սիրի իմ աղջկան, նա պետք է ամուսնանա նրա հետ: Այլ տարբերակ չկա»,- պատմել է Գալուստյանը:
Նախքան ամուսնությունը Վիկտորիան երազում էր դիջեյի և դերասանուհու կարիերայի մասին, բայց Միխայիլը պնդել է, որպեսզի կինը իրեն նվիրի ընտանիքին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը