2017թ. ընտրությունների արդյունքում մեծամասնություն կկազմի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանում մեկնարկել է 2017-ի խորհրդարանական ընտրությունների պատրաստությունը: Նրա խոսքով՝ ներքին քաղաքական գործընթացներն իրենց բնականոն հունով ընթանում են: «Փաստացի սկսել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատրաստությունները: Դրանք այսուհետ լինելու են հիմնական, քանի որ խորհ րդարանում վերաբաշխումներն են արդեն կարևորվելու»,-ասաց քաղաքագետը: Նրա կարծիքով` հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովի մեծամասնությունը կլինի արդեն ձևավորվող կոալիցիան:

Իսկանդարյանը փաստեց, որ 2017-ի մայիսից մինչև 2018-ի փետրվար Հայաստանում քաղաքական համակեցության շրջան կլինի, երբ խորհրդարանական կառավարման մոդելն ուժի մեջ կմտնի, բայց նախագահը դեռևս կշարունակի կատարել իր գործառույթները: «Նման իրավիճակ էր Վրաստանում, երբ Վրացական երազանքը խորհրդարանում մեծամասնություն էր, իսկ Միխայիլ Սաակաշվիլիի` նախագահի լիազորությունները չէին ավարտվել»,-ասաց քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29