«Ռոմայի» հետ «Ռեալի» պայքարը հավասար կլինի
«Ռեալի» հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռոմայի» հետ խաղի սպասումներով:
«Խոսքը գնում է իտալական թիմի մասին, և մենք գիտենք, թե ինչ են նշանակում միջազգային մակարդակի մրցաշարերը, որոնցում դիմակայությունը տևում է 180 րոպե: Նրանք գիտեն, թե ինչպես է պետք օգտագործել այդ ժամանակը:
«Ռոման» իրեն շատ հարմարավետ է զգում իր դաշտում գոլազուրկ ոչ-ոքիի ժամանակ` ունենալով բարձրակարգ ֆուտբոլիստներ և վտանգավոր հարձակվողներ:
«Ռոմայի» հետ պայքարը հավասար կլինի, և մենք պետք է հավուր պատշաճի պատրաստվենք դրան: Մենք լիովին հավատում ենք մեր ֆուտբոլիստներին և գիտակցում ենք խնդրի բարդությունը»,- ասել է Բուտրագենիոն:
Առաջին խաղը «Ռեալի» և «Ռոմայի» միջև տեղի կունենա հռոմեական ակումբի դաշտում՝ փետրվարի 17-ին, իսկ պատասխան խաղը՝ Մադրիդում, մարտի 8-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը