Բաժիններ՝

Արգենտինայում ֆուտբոլիստը կարմիր քարտ ստանալուց հետո գնդակահարել է մրցավարին

Ինչպես հաղորդում է Goal-ը, արգենտինական Կորդովա քաղաքում անցկացվող ֆուտբոլային խաղը ողբերգական ավարտ է ունեցել: 48-ամյա մրցավար Սեզար Ֆլորեսը դաշտից հեռացրել է թիմերից մեկի ֆուտբոլիստին, որից հետո վերջինս վերադարձել է հրազենով և 3 անգամ կրակել է մրցավարի վրա: Ստացած վնասվածքներից Ֆլորեսը մահացել է: Վնասվածքներ է ստացել նաև ֆուտբոլիստ Վալտեր Սարատեն, ում կյանքին արդեն վտանգ չի սպառնում:

«Այդ ամենը կատարվեց խաղի ժամանակ: Մենք չգիտենք, թե ինչ էր կատարվել ֆուտբոլիստի և մրցավարի միջև, բայց ֆուտբոլիստը շատ զայրացած էր, գնաց զենքի ետևից և սպանեց նրան»,- ասել է Ոստիկանության ներկայացուցիչը:

Սպանություն կատարած 25-ամյա ֆուտբոլիստը գտնվում է հետախուզման մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29