«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ռեկորդային գնում կատարել
«Մանչեսթեր Յունայթեդը» նոր տրանսֆերային նպատակ ունի: Անգլիական ակումբը պատրաստվում է գնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:
Ակումբը Օբամեյանգի համար պատրատ է վճարել 90 միլիոն եվրո:
«Մանչեսթեր Յունայթեդը» Օբամեյանգի հետ ցանկանում է ձեռք բերել Ռոբերտ Լևանդովսկու, Նեյմարի և Գարեթ Բեյլի տրանսֆերները: Բայց, հաշվի առնելով, որ նման տրանսֆեային գնումներ ակումբը իրեն թույլ տալ չի կարող ֆինանսական տեսանկյունից, ամենահավանական տարբերակը Օբամեյանգի ձեռքբերումն է:
Ըստ մանչեսթերյան ակումբի ղեկավարների վերջին հանդիպման՝ ակումբը ունի 120 միլիոն ֆունտ նոր գնումներ կատարելու համար:
Եթե Օբամեյանգը նման գնով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», ապա նրա տրանսֆերը կլինի Պրեմիեր լիգայի ամենաթանկը և կսահմանի ռեկորդ:
Սիրարփի Աղաբաբյան