
Հայտնի է ֆուտզալի Եվրոպայի առաջնության չեմպիոնը

Ավարտին է մոտեցել Սերբիայում ընթացող ֆուտզալի Եվրոպայի առաջնության մրցաշարը: Եզրափակչում մրցել են Իսպանիայի և Ռուսաստանի հավաքականները:
Եզրափակչում Իսպանիայի հավաքականը 7-3 հաշվով հաղթել է Ռուսաստանի հավաքականին և նվաճել չեմպիոնի տիտղոսը:
Գոլեր են հեղինակել Ռոմուլոն, Ռոբինյոն, Իվան Միլովանովը,Ալեքսը,Մարիո Ռիվիլոսը,Միգելինը:
Երրորդ տեղի համար խաղում Ղազախստանի հավաքականը հաղթել է Սերբիայի հավաքականին:
Սիրարփի Աղաբաբյան