«Ես հաղթում եմ քաղցկեղին 2:0 հաշվով, բայց խաղը դեռ չի ավարտվել»
Հոլանդացի հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆը, ով պայքարում է օնկոլոգիական հիվանդության դեմ, պատմել է բուժման արդյուքների մասին:
«Մի քանի պրոցեդուրաներից հետո ես կարող եմ ասել, որ արդյունքները դրական են` շնորհիվ բժիշկների լավ աշխատանքի, մարդկանց ջերմության և դրական տրամադրվածության:
Հիմա ես զգում եմ, որ կարծես հաղթում եմ առաջին խաղակեսում 2:0 հաշվով, բայց խաղը դեռ չի ավարտվել: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ վերջնական հաշվով հաղթանակ եմ տանելու»,- Կրոյֆին է մեջբերում ВВС-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը