Բաժիններ՝

Այսօր Ռոնալդուն լավագույնն էր. Զինեդին Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաղորդել է, որ բավարարված է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ատլետիկի» նկատմամբ տարած հաղթանակից (4:2): Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

«Չգիտեմ, արդյոք սա ամենաբարդ խաղն էր իմ թիմի համար, գլխավորը, որ մենք հաղթեցինք:

Ես կցանկանայի առանձնացնել մի քանի ֆուտբոլիստների: Ինձ թվում է, որ Կովաչիչը փայլուն խաղաց, ես փոխարինեցի նրան հոգնածության պատճառով: Լավն էր նաև Կարվախալը, չէ որ ես նրան և Դանիլոյին փոխել էի տեղերով, բայց նա գլուխ հանեց: Բայց ամենակարևոր ֆուտբոլիստը թիմի համար մնում է Կրիշտիանուն. նրա արագությունը թույլ է տալիս մեզ գոլեր խփել և պրոբլեմներ ստեղծել մրցակցի համար: Այսօր նա լավագույնն էր»,- ասել է Զիդանը AS-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29