Երևանում ավարտվեց սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը
Երևանում ավարտվեց սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:
Ինչպես հայտնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից, մրցումային վերջին օրը մարզիկները ելույթ ունեցան թրասուսեր և ճկասուսեր (աղջիկներ) ձևում:
Թրասուսեր ձևում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացավ Լևոն Քերոբյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Արեն Անդրեասյանը, բրոնզե մեդալակիրներ դարձան Էդուարդ Բաղյանը և Մանվել Հովհաննիսյանը:
Ճկասուսեր ձևում աղջիկներից առաջին տեղը զբաղեցրեց Արփինե Աթոյանը, երկրորդը Հասմիկ Աղաբաբյանն էր, երրոսդ տեղերը զբաղեցրին Սիլվա Ղազարյանն ու Յանա Եղոյանցը:
Հայաստտանի առաջնությանը մասնակցում էին ավելի քան 100 մարզիկ Երևանից, Բյուրեղավանից, Գյումրիից և Վանաձորից: