
Հոգեբա՞ն, թե հոգեբու՞յժ

Tsayg.am-ը գրում է. Գյումրիում հոգեբանական կենտրոններն հիմնվեցին երկրաշարժից հետո, ավելի ստույգ 1989 թվականին: ԽՍՀՄ տարիներին այս ինստիտուտը չէր գործում: Բացը զգացվեց աղետի ժամանակ, երբ սթրեսային իրավիճակում հայտնված հազարավոր մարդիկ հոգեբանի աջակցության կարիքը զգացին: Հենց այդ ժամանակ միջազգային կառույցները Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում և Ստեփանավանում ստեղծեցին հոգեբանական ծառայություններ: Սկզբում կար մասնագետների պակաս, ԲՈՒՀ-երը հետո սկսեցին կադրեր պատրաստել: Հիմա այս խնդիրը տեսականորեն չկա: Տարիների ընթացքում փորձ արվեց եղած խնդիրները կարգավորել, բայց հոգեբանին դիմելու մշակույթ մեզանում մեծ հաշվով չձևավորվեց: