
Ուկրաինայում գրիպից 1 օրում 13 մարդ է մահացել. առողջապահության նախարարություն

Ուկրաինայում գրիպի համաճարակային սեզոնն սկսվելուց ի վեր արդեն մահացել է 273 մարդ, հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Նախօրեին գրիպի զոհերի թիվը կազմել էր 260:
Զոհերի թվում կա մինչև 17 տարեկան 4 երեխա: Մահվան դեպքերի առավել մեծ քանակությունը գրանցվել է Օդեսայի մարզում՝ 40 դեպք, Կիևում՝ 31, Չերկասկի մարզում՝ 17, Դոնեցկում՝ 19, Խարկովի մարզում՝ 15 դեպք:
Ուկրաինայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ զոհերի ընդամենը մեկ երրորդն է ժամանակին դիմել մահացածներին:
Ներկայում գրիպով ու սուր շնչառական հիվանդություններով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կիևում ու Կիևի մարզում, որտեղ հիվանդացել է բնակչության 15,6% ու 13,1% տոկոսը:
Ընդհանուր՝ Ուկրաինայում համաճարակային սեզոնն սկսվելուց ի վեր գրիպով ու սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացվել է 152 հազար մարդ: