Նույնականացման քարտով քվեարկելուց բացի՝ քվեարկել է նաև անձնագրով. գործը դատարանում է

2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների ևս մեկ դեպքով հարուցված քրեական գործն է ուղարկվել Շենգավիթի ընդհանուր իրավավասության դատարան: Գործը մակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին:

Քրեական գործով Մ. Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. դեկտեմբերի 6-ին, ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում, Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող թիվ 11/03 ընտրատեղամասում, ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, իր նույնականացման քարտով քվեարկելուց բացի, քվեարկություն կատարելու համար սահմանված կարգը խախտելով, նույն տեղամասում` ընտրական հանձնաժողովի անդամին կեղծ տվյալներ հայտնելու եղանակով կրկին անգամ, այլ անձի փոխարեն քվեարկել է իր անձնագրով:

Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս