
Դիպուկահարի կրակոցից մահացած 54-ամյա հովիվը պատերազմի մասնակից էր. news.am

Հակառակորդի դիպուկահարի արձակված կրակոցից փետրվարի 11-ին մահացած հովիվը՝ 54-ամյա Հակոբ Համբարձումյանը, պատերազմի մասնակից է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի համայնքապետ Անդրանիկ Բաբայանը, որի համագյուղացին է զոհված քաղաքացին:
«Ազատամարտիկների միության անդամ, վետերան էր: 1995թ. ապրում էր Վազգենաշենում: Անասնապահությամբ էր զբաղվում, ոչխար էր պահում: Տարել է ոչխարներին արածացնելու, դիպուկահարը խփել է»,- ասել է գյուղապետը:
Հակոբ Համբարձումյանը Վազգենաշենում կնոջ հետ էր բնակվում, երկու դուստրերն ամուսնացած են:
Շարունակությունն` այստեղ