Բաժիններ՝

Մոուրինիոն ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» հրավիրել Լասան Դիարային

«Մարսելի» կիսապաշտպան Լասան Դիարան կարող է կարիերան շարունակել Անգլիայում:

Ըստ L’Equipe-ի տեղեկության, «Լոկոմոտիվի» նախկին խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաները» նախատեսում են Դիարային հրավիրել ամռանը` որպես Մայքլ Կարիկի փոխարինող, ում պայմանագիրը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, չի երկարաձգվելու:

Նշվում է, որ ֆրանսիացու տրանսֆերով հետաքրքրված է Ժոզե Մոուրինիոն, ով կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը:

Դիարայի պայմանագիրը «Մարսելի» հետ լրանում է 2019թ. ամռանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29