Հիմա որոշակի մտավախություն ունեմ, դա ուրիշ աշխարհ է ինձ համար. Գևորգ Մարտիրոսյանը «Ֆուլ հաուս»-ի նոր հերոսն է լինելու. Life.panorama.am
Արդեն հայտնի է, որ «Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանում երկու նոր հերոսներ կավելանան, որոնց կմարմնավորեն դերասանուհի Մարինկա Խաչատրյանը եւ երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը: Թե նրանց կերպարները ի՞նչ նոր զարգացումներ կմտցնեն սիթքոմում, հեռուստադիտողը կհետեւի ու կհասկանա մարտից, երբ հեռարձակվի «Ֆուլ հաուս»-ի 4-րդ եթերաշրջանը, իսկ մինչ այդ Life.panorama.am-ը զրուցել է Գեւորգ Մարտիրոսյանի հետ:
«Հրավերը ստացել եմ սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի, կողմից եւ մեծ սիրով համաձայնել եմ,- մեզ հետ զրույցում նշեց երգիչն ու ավելացրեց,- որպես դերասան երբեք առիթ չեմ ունեցել հանդես գալու, բայց, կարծում եմ, կստացվի: Ճիշտ է՝ տեսահոլովակներում եւս երգիչ-երգչուհիները որոշակի դերասանական հմտություններ են դրսեւորում, բայց մեկ բան է տեսահոլովակում նկրահանավելն ու դերասանական տվյալներ ցույց տալը, լրիվ ուրիշ բան է, երբ դա պետք է անես ֆիլմում, այս պարագայում՝ սիթքոմում: Հիմա որոշակի մտավախություն ունեմ, դա ուրիշ աշխարհ է ինձ համար, դեռեւս նկարահանումները չենք սկսել, բայց հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի»:
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանի հետ Գեւորգ Մարտիրոսյանն արդեն հասցրել է միեւնույն նկարահանման հրապարակում լինել, քանի որ Մարինկան Գեւորգ Մարտիրոսյանի «Հարսանիքի օրը» տեսահոլովակի հերոսուհին է եղել.
«Դեռեւս չգիտեմ, թե ըստ սցենարի ինչ պետք է անի իմ հերոսը, բայց ուրախ եմ, որ դերս կզարգանա Մարինկա Խաչատրյանի հետ, ում հետ արդեն առիթ ենք ունեցել միասին նկարահանվելու»,- նկատեց Գեւորգը:
Մանրամասներն` այստեղ