![](/banners/BeFunky-design.jpg)
Եթե Էդեն Ազարը հեռանա «Չելսիից», ապա միայն «Ռեալ»
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/1698161-35961681-2560-1440.jpg)
Այլ ուղղություններ բելգիացուն չեն հետաքրքրում: «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը նախատեսում է ամռանը տեղափոխվել «Ռեալ»: 25-ամյա բելգիացին երազում է աշխատել Զինեդին Զիդանի հետ, ով անցյալ մրցաշրջանում բազմիցս գովաբանել է ֆուտբոլիստին:
Daily Mail-ը հաղորդում է, որ Էդեն Ազարը, բացի «Ռեալից», այլ ակումբ չի տեղափոխվի. կմերժի «ՊՍԺ»-ի առաջարկը և, որքան անհրաժեշտ է, կսպասի «Ռեալի» զանգին:
Անգլիայի առաջնության 22 խաղերում Ազարը կատարել է 3 ասիստ և չի խփել ոչ մի գնդակ:
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «Չելսին» 30 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը