«Հավանականությունը, որ շփման գծում լարվածություն առաջանա նույնիսկ թյուրիմացության հետևանքով, իրատեսական է». Ռիչարդ Միլզ

«ԼՂ հակամարտության ռազմական կարգավորում չի կարող լինել»,- իր մեկամյա առաքելության առիթով կազմակերպված ֆեյսբուքյան ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով ԱՄՆ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:

Հարցին, թե ԼՂ հակամարտության լուծման ի՞նչ հնարավորություններ է տեսնում և արդյոք բավարա՞ր են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ խաղաղ կարգավորմամբ հարցի լուծման ուղղությամբ, դեսպանը պատասխանեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև ռազմական կարգավորում չի կարող լինել: Նրա խոսքով` բռնության ողբերգական լարվածությունը շփման գծում ԱՄՆ կառավարության համար անհանգստության առարկա է:

«Հավանականությունը, որ լարվածություն առաջանա շփման գծում նույնիսկ թյուրիմացության կամ սխալի հետևանքով իրատեսական է, իմ կարծիքով: Այդ պատճառով Մինսկի խմբի համանախագահները կողմերին զգուշացրել են քայլեր ձեռնարկել բռնության մակարդակը շփման գծում մեղմելու ուղղությամբ և ներդնելու մեխանիզմներ իրավիճակի մոնիտորինգի նպատակով: Սա քննարկման առարկա է եղել, երբ երկու նախագահները հանդիպել են Բեռնում` Շվեյցարիայում դեկտեմբեր ամսին: ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը  մյուս համանախագահների հետ ներգրավված է  երկխոսությունը առաջ մղելու գործընթացում»,- ասաց Միլզը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29