
Կոնտեն «Չելսիում» նշանակվելու դեպքում կհրավիրի Պոգբային

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Եվրո-2016-ից հետո կարող է գլխավորել «Չելսին»:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 46-ամյա մասնագետը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և մարտին «Չելսիի» հետ կանցկացնի բանակցությունների հերթական ռաունդը:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Կոնտեն արդեն լոնդոնյան ակումբի ղեկավարությանն է փոխանցել ցանկալի ձեռքբերումների ցուցակը, որը գլխավորում է «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով լավ ծանոթ է մարզչին թուրինյան ակումբում աշխատելու ժամանակներից:
Բացի այդ, Կոնտեի ցուցակի մեջ են մտնում է «Ատլետիկոյի» պաշտպան Խոսե Խիմենեսը և «ՊՍԺ»-ի կիսապաշտպաններ Մարկո Վերատին և Էզեկիլ Լավեսին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը