
Ժոզե Մոուրինիոն «Մանչեսթեր Յունայթեդում» ստանալու է տարեկան 20 մլն եվրո

Գլխավորը պորտուգալացի մարզչի պայմանագրում թիվն է: Ժոզե Մոուրինիոյի գործակալ Ժորժե Մենդեշը գործարքները փակելու մեջ մասնագիտացած իրավաբանների հետ գտնվում է Լոնդոնում:
Մարզչի ներկայացուցիչներն արդեն պայմանավորվել են նոր պայմանագրի ժամկետի մասին. 2019թ. հունիս: Ինչպես հաղորդում է El Confidencial պարբերականը, կողմերը պայմանավորվել են նաև աշխատավարձի չափի մասին, որը կազմելու է տարեկան 20 մլն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոուրինիոն արդեն իր հարազատներին և ընկերներին տեղեկացրել էր իր` «Մանչեսթեր Յունայթեդում» նշանակվելու մասին:
«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը պայմանագրով կապված է ակումբի հետ մինչև 2017թ. ամառը:
Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը` ետ մնալով 4-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից» 4 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը