Կառավարությունը չեղյալ համարեց «Համալիրի» վաճառքի պայմանագիրը

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում չեղյալ ճանաչվեց ՀՀ կառավարության որոշման համապատասխան նախագիծը, որը վերաբերում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի հետ: Նախագիծը կառավարությունում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը՝ նշելով, որ նախատեսվում է դադարեցնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիի օտարման հետ կապված գործընթացը՝ գնորդի կողմից գույքի դիմաց վճարումները սահմանված ժակետում չիրականացնելու պատճառով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք բաժնետոմսերի կառավարումը պաշտպանության նախարարին է տրված. «Իմ կարծիքով՝ սա պետք է տեղափոխվի Պետական գույքի կառավարման վարչությանը և հաջորդ նիստի համար նախապատրաստեք նախագիծ»:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ՀՀ ՊՆ-ն պետք է լուծի «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:

 

Տեսանյութեր

Լրահոս