Համայնքի ղեկավարը հրաժարական է տվել. արտահերթ ընտրություն չի լինի

ՀՀ կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվեցին Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավար Սամվել Բադալյանի լիազորությունները: Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ տարածքային կառավարման և արակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ նշելով, որ համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել:

Որոշման նախագծում նշված է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերոնշյալ համայնքում 2015թ. դեկտեմբերի 6-ին արդեն իսկ ընտրվել է այդ համայնքի նոր ղեկավար՝ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու հետ միաժամանակ Նորապատի համայնքում արտահերթ ընտրություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29