
«ՀՅԴ-ՀՀԿ պաշտոնների հարցը հիմնականում հստակեցված է». Էդուարդ Շարմազանով

Ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որը ղեկավարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ քննարկել են ներկուսակցական, ներքաղաքական խնդիրներ. «ՀՅԴ-ի հետ ձևչափին ենք անդրադարձել՝ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ ունի նախնական համաձայնություն, իսկ վերջնական համաձայնության մասին կխոսենք մինչև շաբաթվա վերջ»:
Կոալիցիայի վերաբերյալ բազմաթիվ հարցերին նա տվեց հետևյալ մեկնաբանությունը. «Կա նախնական համաձայնություն, բայց դա նշանակում է որ վեևրջանական չէ ու իրավունք չունեմ ձեզ ինֆորմացիա տալու ու անուն-ազգանուններով ներկայացելու, թե այս փուլում ինչ կա: ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ունեն ընդհանուր հանձայնություն ու եկել են ընդհանուր համաձայնության՝ ապագայում միասին հանդես գալու համար»:
Իսկ Արմեն Աշոտյանի hնարավոր հրաժարականի մասին նշեց, որ Աշոտյանն արդեն խոսել է, և ինքն ավելացնելու բան չունի: Նա նշեց, որ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնությունը ոչ թե զուտ մեխանիկական պաշոնների բաժանման մաս է, այլ լուրջ քաղաքական հիմքերի վրա պետք է լինի. «Եթե անուն ազգանունով եք ուզում՝ կիմանաք մինչև շաբաթ օրը: Մամուլում հրապարակված նյութերի մի մասը իրականությանը համապատասխանում է, մի փոքրիկ մասը՝ ոչ: Մեր կուսակցական գործընկերները տարբեր ոլորտներում կշարունակենն իրենց գործունեությունը: Պաշտոնների հարցը հիմնականում հստակեցված է, նաև մարզերն են մտնելու, թիվը չեմ կարող ասել, երկու օր սպասեք»: