Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» չեմպիոնների ակումբ է»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը պատմել է, որ անգլիական ակումբ տեղափոխվել իրեն համոզել է իր հայրենակից Պատրիս Էվրան:

«Էվրան և ես Ֆրանսիայի նույն քաղաքում ենք ապրում: «Մանչեսթեր Յունայթեդի» մասին նա ինձ միայն լավ բաներ է պատմել:

Նա ասում էր, որ սա չեմպիոնների ակումբ է: Ակումբ, որտեղ միշտ դնում են բարձր նպատակներ: Այստեղ տեղափոխվելով` ես ինքս դա զգացի»,- պատմել է Մարսիալը:

Հիշեցնենք, որ Էվրան հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2006-2014թթ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29