
«Լևանդովսկին ամենապրոֆեսիոնալ ֆուտբոլիստներից մեկն է, ում ես երբևէ հանդիպել եմ». Պեպ Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու` մասնագիտության նկատմամբ վերաբերմունքի մասին:
«Լևանդովսկին ամենապրոֆեսիոնալ ֆուտբոլիստներից մեկն է, ում ես երբևէ հանդիպել եմ: Նա երբեք վնասվածք չի ստացել և միշտ հասանելի է: Նա շատ լավ գիտի, որ որքան կարևոր է լավ մարզավիճակում գտնվելը` և ֆիզիկական, և հոգեբանական»,- ասել է Գվարդիոլան:
Այս մրցաշրջանում Լևանդովսկին Բունդեսլիգայի 19 մրցաշրջաններում խփել է 19 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը